Շիրակ Թորոսյանը դուրս է գալիս Հանրապետական խմբակցությունից
Հայաստանի Հանրապետակա խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դուրս է գալիս խմբակցությունից.
«Սիրելի հայրենակիցներ,
հաշվի առնելով քաղաքական գործընթացների վերաբերյալ իմ և ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետների անհամատեղելիությունը, ինչպես նաև իմ քաղաքական թիմի՝ «Հզոր հայրենիք» կուսակցության՝ առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու հնարավոր որոշման կայացումը, այլևս աննպատակահարմար եմ համարում մնալ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում և հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս այս խմբակցությունից՝ շարունակելով իմ խորհրդարանական գործունեությունը որպես ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հանրապետական կուսակցությունը և խմբակցությունը լքելու մասին դիմումներ է գրել նաև մեկ այլ Հանրապետական պատգամավոր Արթուր Գևորգյանը: