Մալթա-Հայաստան․ բուքմեյքերական կանխատեսումներ
Հայաստանի ազգային հավաքականն այսօր ընկերական հանդիպման շրջանակներում հանդիպելու է Մալթայի ընտրանուն։ Հանդիպումը տեղի կունենա Ավստրիայի Վատենս քաղաքի «Ժերնո Լանժ» մարզադաշտում։ Խաղը կկայանա Երևանի ժամանակով 21։00-ին։
Williamhill բուքմեյքերական կենտրոնը հավատում է ոչ-ոքի արդյունքին։
Մալթայի ընտրանու հաղթանակը բուքմեյքերները գնահատում են 8 գործակցով, ոչ-ոքիի համար սահմանվել է 1,40 գործակիցը, Հայաստանի ազգային ընտրանու հաղթանակի հնարավորությունը գնահատվել է 4 գործակցով։