Ստեփանակերտում 4-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել
Մայիսի 26-ին ժամը 19:15-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1975թ. ծնված Ն.Մ-ն, վարելով «TOYOTA PRADO» ավտոմեքենան, Նաբերեժնայա փողոցի թիվ 19ա տան դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել նույն քաղաքի բնակիչ՝ 2014թ. ծնված Գ.Գ-ին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ: Այդ մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից: