Կուբայի ափերին մոլեգնում է հերթական փոթորիկը
Արդեն մի քանի օր է՝ Կուբայի ափերին մոլեգնում է մերձարևադարձային «Ալբերտո» անունը կրող փոթորիկը. մարդիկ ստիպված են եղել հեռանալ իրենց բնակավայրերից: Նշվում է առնվազն 15 հազար մարդու մասին: Դեռևս նախօրեին խոսվում էր մոտ 5 հազար տարհանվածի մասին: Այդ մասին հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ «Ալբերտո» փոթորիկը, ըստ տեղական մամուլի հրապարակումների, հեղեղների պատճառ է դարձել: Հեղեները հիմնականում վնասներ են հասցրել Կուբայի արևմտյան հատվածներին:
Բացի այդ, երկու մարդ զոհվել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, պատճառը դարձյալ մոլեգնող փոթորիկն է: