Ֆուտբոլի պատմության ամենաթանկ, ամենաշքեղ փոխանակությո՞ւնը, թե՞․․․ Ռոնալդու-Նեյմար
Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելուց հետո Կրիշտիանու Ռոնալդուն իր փոքրիկ հայտարարությամբ սարսափեցրեց թե՛ իր, և թե՛ «Ռեալ»-ի երկրպագուներին։ Իսպանական ակումբի ֆուտբոլիստներն էլ շտապեցին հանգստացնել, որ Ռոնալդուն մնում է թիմում և ոչ մի բան էլ տեղի չի ունենա։ Նեյմարի մասին էլ ավելորդ է խոսել, քանի որ նա անկասկած կհեռանա ֆրանսիական ՊՍԺ-ից։
Արդեն այսօր, եվրոպական հեղինակավոր մի շարք սպորտային պարբերականներ սկսեցին գրել, որ սպասվում է նոր մեգափոխանակում։ Բանն այն է, որ Ռոնալդուի հայտարարությունից հետո նրա՝ այլ ակումբ տեղափոխվելու շանսերը մեծացել են։
Պետք է հաշվի առնել նաև, որ ՊՍԺ է տեղափոխվելու նաև Թուրինի Յուվենտուսի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը ու այդ դեպքում հավանականությունն ավելի մեծ է, որ Ռոնալդուն կցանկանա խաղալ հենց այս թիմում, քանի որ սրա հետ մեկտեղ փարիզյան ակումբը ունի նաև մեծ փողեր ու այդկերպ կլինի նաև աստղաբաշխական աշխատավարձ։
Նեյմարի տեղափոխության մասին արդեն անիմաստ է խոսել, քանի որ ամբողջ տարվա ընթացքում այդ լուրը շարունակում էր մնալ միջազգային սպորտային մամուլի թոփ եռյակում։ Առաջիկա օրերին Ռոնալդուն հանդես կգա հայտարարությամբ, ինչից էլ պարզ կդառնա, թե ինչքանո՞վ է հավանական այս մեգափոխանակության մասին լուրը։