Աշխարհահռչակ երգչուհի Քայլի Մինոուգը նշում է իր ծննդյան 50-րդ ամյակը
Այսօր ավստրալացի աշխարհահռչակ երգչուհի Քայլի Մինոուգի ծննդյան օրն է։ Նա դառնում է 50 տարեկան։ Դեռ փոքր հասակից Քայլին երգում էր, իսկ արդեն 11 տարեկանում նա սկսվեց նկարահանվել նաև սերիալներում։
Ավստրալացին միշտ եղել է համաշխարհային շոուբիզնեսի ամենակրքոտ ու աչք ծակող աստղերից մեկը։ Նա աշխարհի ուշադրության կենտրոնում եղավ հատկապես 2005 թվականին, երբ երգչուհու մոտ հայտնաբերվեց կրծքի քաղցկեղ։
2006 թվականին քիմիաթերապիայով բուժվելուց հետո նա նոր թափ տվեց իր կարիերային։
Հավելենք նաև, որ քաղցկեղը հաղթահարելուց հետո նա մեծ գումարներ է նվիրաբերում բարեգործական ընկերություններին։