ԱԺ արտահերթ ընտրություններ կլինեն, ու ՀՅԴ-ն էլ միշտ պատրաստ է (տեսանյութ)
Ցանկացած գործողության հիմքում միայն ու միայն հայ ժողովրդի, ՀՀ քաղաքացու բարօրությունն ու անվտանգությունը պետք է լինի։
Սարդարապատի հուշահամալիրում այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:
Բնապահպանության նախարարությունից նոր նախարարություն տեխափոխվելուն անդրադառնալով՝ Արծվիկ Մինասյանը նշեց, որ նախորդն իրեն մեծ փորձառություն է տվել։
Ինչ վերաբերում է երիտասարդ նախարարներին, ապա Արծվիկ Մինասյանը մտահոգվում է ո՛չ թե նրանց աշխատանքի առնչությամբ, այլ զգուշավորության։
«Համոզված եմ, որ երիտասարդ լինելով հանդերձ, երբ ապագայի հիմքում դրվում են փորձը և ապագայի նկատմամբ ազգային, պետական արժեքները, հաջողություն ենք ունենալու։ Որևէ մեկը նախարար կամ կառավարման հմտություններ ձեռք բերած չի ծնվել»,- նշեց նորանշանակ նախարարը։
Մինասյանը նաև համոզմունք հայտնեց, որ արտահերթ ընտրություններ կլինեն, քանի որ ընտրական համակարգը պետք է փոփոխության ենթարկվի։ Սակայն նա հստակ չնշեց, թե ինչ ժամկետում պետք է լինեն:
«Դաշնակցությունը միշտ պատրաստ է»,- ասաց Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.