Սասուն Միքայելյանը մարզպետ չի դառնա
Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը մնալու է Ազգային ժողովում:
Այդ մասին նա հայտնեց մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում:
Հիշեցնենք, որ մինչ այս խոսակցություններ կային այն մասին, որ Սասուն Միքայելյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ, սակայն վերջինս հերքեց լուրը:
«Ես չեմ դառնալու մարզպետ, մնալու եմ Ազգային ժողովում: Ընդհանուր ծրագրեր կան, ուզում եմ, որ կարողանանք արտահերթ ընտրությունները նորմալ անցկացնել», - ասաց նա:
Դիտարկմանը, թե ՀՀ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրյանն ասել է, թե ընտրությունները լինելու են 2022 թվականին, Սասուն Միքայելյանը արձագանքեց.
«Ես Սասուն Միքայելյանն եմ, Բաղդասարյանը թող 2022-ին պատրաստվի, ես էլ հայտարարում եմ, որ ընտրությունները կլինեն այս տարի: Իրանք պետք է գիտակցեն, որ ընտրակաշառքի արդյունքում են եկել Ազգային ժողով, ու մենք պետք է ընտրություն անենք, որ ժողովուրդը նորմալ Ազգային ժողով ընտրի»: