Տեսախցիկով օդապարիկը հեռակառավարվող խաղալիք է, որը կարելի է գնել խանութներում. ԱԱԾ
Այսօր լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ Արմավիրի մարզի Նոր Ամասիա գյուղի տարածքում հայտնաբերվել է օդապարիկ, որի վրա տեսախցիկ է եղել: Օդապարիկը գյուղացիները ներկայացրել են ԱԱԾ աշխատակիցներին՝ պարզելու թե ինչ է այն իրենից ներկայացնում: Այդ մասին հայտնում են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։
«Պարզվել է, որ այն հեռակառավարվող խաղալիք է, որը կարելի է գնել Երևանի խանութներում և իրենից որևէ վտանգ չի ներկայացնում»,- ասված է հաղորդագրությունում: