Տարոն Մարգարյանն իր թիմով չի պատրաստվում հրաժարական տալ (տեսանյութ)
«Ես բազմիցս ասել եմ և հիմա էլ եմ կրկնում, որ մենք ստացել ենք երևանցիների վստահության քվեն, մեր ծրագրերը հավանության են արժանացել բնակիչների կողմից, և մենք շարունակում ենք մեր ծրագրերը կյանքի կոչել»:
Այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ լրագրողների հետ զրույցում:
Նա ասաց, որ իրենց թիմը շարունակում է աշխատել և նախատեսված ծրագրերն իրականացնել: «Մեր կատարած աշխատանքն ու անելիքներն ենք ներկայացնում, թե հետագայում ինչ կլինի, այդ ժամանակ արդեն կխոսենք»:
Անդրադառնալով ԱԱԾ-ի աղմկահարույց բացահայտումներին՝ քաղաքապետը հանգիստ պատասխանեց, որ իրավապահններն իրենց աշխատանքն են կատարում և եթե օրենքներ են խախտվել, ապա բոլորը պետք է պատասխան տան:
Տարոն Մարգարյանն ասաց, որ իրենք հնարավորինս կարողացել են օրենքի սահմանված կարգով աշխատել:
Նկատենք, որ Մարգարյանը մասնակցում էր Երևանի կենդանաբանական այգում կազմակերպված միջոցառմանը:
Մանրամասները՝ տեսանյութում