Հրդեհ Ռուսաստանի հանգստյան տներից մեկում․ կա 4 զոհ
Խոշոր հրդեհ է բռնկվել Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի երկրամասում, ինչի հետևանքով կա 4 զոհ։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն՝ հղում անելով Интерфакс լրատվական գործակալությանը։
Երկրամասի փրկարար ծառայության պաշտոնական կայքը հայտնում է, որ հրդեհի հետևանքով զոհվել է 4 մարդ, որոնցից մեկը երեխա է։ Ոստիկանությունը պարզում է մահացածների ինքնությունը։ Տեղական լրատվամիջոցները նշում են, որ հրդեհի պատճառը եղել է էլեկտրական լարերի հոսանքահարումը։
Հրդեհը բռնկվել է ուշ գիշերին, որը մարելու համար օգտագործվել է 5 հրշեջ մեքենա, ինչպես նաև մասնակցել են 16 փրկարարներ։