«Ֆլեշի Բարսեղին» պատկանող «Արարատ» բանկը խաբում է հաճախորդներին
NEWSPRESS.am-ի տեղեկություններով, մոտ 3 ամիս առաջ, քաղաքացի Զ. Աղաջանյանը «Արարատ» բանկի Ավանի մասնաճյուղի կառավարիչի ներկայությամբ վճարել է իր վարկային պարտավորությունները՝ 17 հազար ԱՄՆ դոլար:
Վճարման դիմաց Աղաջանյանին տվել են անդորրագիր և իր տան սեփականության վկայականը: Մի քանի օր անց նրան զանգահարել են արդեն «Արարատ» բանկի կենտրոնական մասնաճյուղից և ասել, որ քաղաքացու վարկային պարտավորությունները կատարված չեն:
Երբ քաղաքացին փորձել է պարզել, թե ինչպես կարող էր դա տեղի ունենալ, նրան դա չի հաջողվել, քանի որ պարզվել է, որ կառավարիչը «փախած է»: Թե կոնկրետ որտեղ է նա գտնվում, առայժմ հայտնի չէ, սակայն մեր տեղեկություններով, կան գործով նաև այլ տուժողներ:
«Արարատ» բանկի վարչական կազմն այս մասին չի ուզում բարձրաձայնել: Հարկ է նկատել, որ «Արարատ» բանկի համասեփականատեր է հանդիսանում Բարսեղ Բեգլարյանը՝ «Ֆլեշի Բարսեղը»: Վերջինս հանդիսանում է Սերժ Սարգսյանի մտերիմ բարեկամը. նրանք մանկության ընկերներ են:
Այնպես որ՝ չի բացառվում, որ Սերժ Սարգսյանի մտերիմ օլիգարխը «վենդետայից» իրեն ապահովագրելով` ցանկացել է խարդախության ճանապարհով ու իր կառավարչի միջոցով՝ գումարներ հանել երկրից:
NEWSPRESS.am-ն առաջիկայում կանդրադառնա դեպքի մանրամասներին: