Մենք պետք է որոշենք՝ մնում ենք հայ, թե անասուն, որ գերի է թուրքական լիրային. Շարմազանով (տեսանյութ) Այլընտրանք միշտ կա. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Մեծ Բրիտանիայի վարչապետը Ուկրաինային խոստացել է օգնության մեծ փաթեթԿոլումբիական ընտանիքները չեն կարող վերադարձնել Ուկրաինայի կողմից կռված և սպանված իրենց հարազատների մարմիններըՏավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկվածներին բաց են թողնում Չինաստանը դեմ է ԱՄՆ միջամտությանը Հարավչինական ծովի խնդրինՄենակ չթողնեք տավուշցուն. Տավուշը թիկունքն է. Գառնիկ Դանիելյանը` Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Հիմա Հայաստանն է Արցախի վիճակում․կորուստները լինելու են այնքան, մինչև ստիպված չլինենք անել անհնարինը․ Դանիելյան Փաշինյանը քպ-ականներին նիստի է կանչել Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հիմնարար խնդիր է անվանելՈստիկանները բախումներ են հրահրում Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանության բռնությունների մասին հաղորդագրություններով Կիրանցում հարյուրավոր մարդիկ մասնակցում են ջահերով երթին Զովունի գյուղում 7 ամիս փորված «մահաբեր» փոսը՝ հերթական շղթայական ավտովթարի պատճառ ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման առաջնահերթությունից Պայքարի տրամադրությունը չի ընկնելու, բերման ենթարկելով չեն կարող կասեցնել զիջումների դեմ պայքարը Իսրայելի ԱԳՆ-ն գրառմամբ դիմել է Իրանի հոգևոր առաջնորդինԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Սևազգեստ սպեցնազը ուժ կիրառեց տավուշցիների հանդեպ, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Բերման են ենթարկվել նաև պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամը Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին Անհրաժեշտ է ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացում․ ՌԴ ԱԳՆ Նիկոլը թուրքին բերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տուն. Աննա Մկրտչյան (տեսանյութ) «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ Սերժ Սարգսյանը արձագանքել է Տավուշում զիջումներին Դատապարտում ենք իշխանության վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ հայտարարություն Անպայման նոր ալիք լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Տասնյակ ոստիկաններ պատ են կազմել, արգելում են փակել Բագրատաշենի ճանապարհը (տեսանյութ) ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) Տղե'ք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք խելոք կկանգնենք. հոգևորականը` ոստիկաններին (տեսանյութ) Ոստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Մենք ենք մեր սարերը» ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «իրենց մշակութային ժառանգություն» Ավանդական ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ․ ՈՒՂԻՂԱնուշ Գրիգորյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ Հայաստան եկած ռուս խաղաղապահները այսօր վերադարձել են ԼՂ Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը․ ՈՒՂԻՂԱրգենտինայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար Խաչատուրյանը Ֆրանսահայերի խորհրդի նախագահին է ներկայացրել ՀՀ սահմանազատման գործընթացը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Տիգրան ԱբրահամյանԱնահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը Անցած 1 օրվա ընթացքում գրանցվել է 11 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԱռանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է․ ԱլիևԿառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըՄեզ ոչնչացնում եմ մեր հարկերով ապրող ու գոյատևող ճիվաղները. Արմեն ՄանվելյանԳյուղապետեր ջան, մի կաշկանդվեք, խոսեք կամերաների առաջ. ամեն ինչ սուտ է ասել, խոսեք. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա. ԵԿՄ-ականը դիմել է իրեն ազատելու համար
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից
Վազող տողեր

Մանե Թադիլյանը՝ ԲՍՓ հանձնաժողովների աշխատանքի թերություններիի մասին

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԲՍՓՀ-ների աշխատանքի հետ կապված խնդիրներին՝ կոչ անելով ակտիվորեն օգտագործել azdarar.am հարթակը և հաղորդում թողնել առկա խնդիրների վերաբերյալ։ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը՝ ստորև.

«Հարգելի քաղաքացիներ,

Ինչպես արդեն նշել էի, սոցիալական պաշտպանության ոլորտը հագեցած է տարիների ընթացքում կուտակված բազմաշերտ խնդիրներով, որոնք արդարացիորեն առաջացրել և դեռևս շարունակում են առաջացնել մեր շահառուների և քաղաքացիների դժգոհությունն ու վրդովմունքը: Դժգոհություններ կան ինչպես կենսաթոշակային ապահովության, նպաստների նշանակման և վճարման, այնպես էլ հաշմանդամների հիմնահարցերի և մյուս բնագավառների և հատկապես բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) գործընթացից, որտեղ շարունակաբար նախարարության կողմից չի իրականացվել պետական վերահսկողություն։

Դա է պատճառը, որ իմ նշանակման առաջին իսկ օրվանից ԲՍՓ հանձնաժողովները և համակարգի խնդիրները գտնվում են իմ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում։ Արդեն իսկ նախաձեռնել ենք միջոցառումներ․ դադարեցվել են հսկողական վերափորձաքննությունները, ուսումնասիրման առարկա են վերափորձաքննության արդյունքում փոփոխության ենթարկված կարգեր։

Այսօր հանդիպում եմ նախաձեռնել՝ ԲՍՓ ղեկավար կազմի և հանձնաժողովների բժիշկների մասնակցությամբ։ Տրվել են խստագույն հանձնարարականներ հետևել օրենքի տառին։

Միևնույն ժամանակ կոչ եմ անում քաղաքացիներին օգտագործել azdarar.am հարթակը և հաղորդում թողնել առկա խնդիրների վերաբերյալ։

Հաշվի առնելով ոլորտի առանձնահատությունը, յուրաքանչյուր ոք նաև պետք է իմանա, որ տեղեկության կամ հայտարարության հիմնավորվածությունը ենթակա է ստուգման նաև իրավապահ մարմինների ներգրավմամբ։

Մի քանի անգամ առիթ ունեցել եմ նշելու, որ հանձնառու եմ ոլորտի հիմնախնդիրների կարգավորմանն ու լուծմանը: Եվ որպես դրան ուղղված հերթական քայլ՝ նախաձեռնում եմ իրականացնել վերահսկողական միջոցառումներ: Ուսումնասիրությունների և ստուգումների միջոցով ակնկալում եմ վեր հանել առկա խնդիրները, փաստագրել և տալ դրանց համակարգային հասցեական լուծումներ, իսկ հայտնաբերված քրեական տարր պարունակող խախտումների դեպքերը կտրամադրվեն համապատասխան մարմիններին:

Այս միջոցառումները, այնուամենայնիվ, ժամանակավոր լուծումներ են։ ԲՍՓ համակարգը ամբողջովին բարեփոխման և հեղափոխական լուծումների կարիք ունի։ Համակարգի թվայնացումը և մարդկային գործոնի առավելագույն նվազեցումը այլընտրանք չունեն։

Նաև տեղեկացնեմ, որ ԲՍՓ հիմնախնդիրը, ունենալով ուղղակի առնչություն առողջապահության ոլորտի հետ, քննարկումներ ենք ունեցել նաև Առողջապահության նախարարության և անձամբ նախարարի հետ և ունենք համախոհություն խնդրի լուծման համար արագ և արդյունավետ լուծումներ գտնելու վերաբերյալ։

Հարգանքներով՝
Մանե Թանդիլյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»: