Արմեն Սարգսյանը Մարգելաշվիլիի հրավերով մեկնել է Թբիլիսի
Նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրավերով այսօր մեկնել է Թբիլիսի՝ ներկա գտնվելու Վրաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին:
Այցի շրջանակում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, ինչպես նաև տոնակատարություններին մասնակցելու նպատակով Վրաստան ժամանած օտարերկրյա պետությունների իր գործընկերների հետ: