Թունավորումից հետո առաջին անգամ հեռուստաեթերում խոսել է Յուլյա Սկրիպալը
Յուլյա Սկրիպալը՝ Ռուսաստանի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի դուստրը, ով առաջին անգամ հայտնվել է հեռուստաեթերում, այն բանից հետո, երբ նրան ու Սերգեյ Սկրիպալին թունավորել էին, ասել է, որ իր բախտը բերել է մահափորձից հետո կենդանի մնալով:
Յուլյա Սկրիպալի խոսքով՝ իր բուժման ու վերականգնողական գործընթացը շատ երկար ու ցավոտ էր: Նա շնորհակալություն է հայտնել անգլիական Սելսբերիի հիվանդանոցի ողջ անձնակազմին, ովքեր պայքարել են իր կյանքի համար: Սա առաջին հանդիպումն էր մեդիայի հետ, այն բանից հետո, երբ նա ապրիլի 9- ին դուրս է գրվել հիվանդանոցից․
«Իմ կյանքը գլխիվայր շուռ է եկել, և ես փորձում եմ համակերպվել այս իրականության հետ։ Ես փորձում եմ ապրել այսօրվա օրով և ջանք չեմ խնայում օգնելու հորս, որպեսզի նա էլ ոտքի կանգնի, ես նաև հույս ունեմ, որ մի օր կվերադառնամ Ռուսաստան»,- ասել է նա։