Ալեն Սիմոնյանի մանդատը` Նարա Հովհաննիսյանին
Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի` «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով, Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած արտահերթ նիստում կազմել է արձանագրություն՝ ավագանու անդամի մանդատը «ԵԼՔ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Նարա Անդրանիկի Հովհաննիսյանին տալու վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ԿԸՀ մամուլի ծառայությունից: