Կոռուպցիոն երևույթների նկատմամբ բոլորը պետք է զրոյական հանդուրժողականություն դրսևորեն. Զեյնալյան (ֆոտո)
Բոլորը պետք է զրոյական հանդուրժողականություն դրսևորեն կոռուպցիոն երևույթների նկատմամբ: Այդ մասին հայտարարել է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը «Կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերներն ու առաջիկա անելիքները» խորագրով հակակոռուպցիոն աշխատաժողովին
Նախարարն ընդգծել է, որ երկրում տեղի ունեցած փոփոխությունը պետք է իրականացվի և դրսևորվի բոլորիս վարքագծի մեջ: Այդ մասին տեղեկացրել է ինքը՝ Զեյնալյանը, ֆեյսբուքյան իր էջում: