Նոր նշանակումներ և պաշտոնանկություններ` կառավարությունում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝
Տիգրան Սահակյանն ազատվել է Հայաստանի առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Լևոն Սարգսյանն ազատվել է Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Ռաֆիկ Մաշադյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։
Դավիթ Սարգսյանին նշանակվել է սփյուռքի նախարարի տեղակալ։
Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ։