ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետին՝ գեներալ-մայոր Արտակ Դավթյանին:
«Ուրախ եմ ներկայացնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետին. գեներալ-մայոր Արտակ Դավթյան»,- գրել է վարչապետը:
Արտակ Դավթյանը ծնվել է 1966 թվականի հոկտեմբերի 30-ին, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում:
Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը:
2009-2017թթ. եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, 2017-2018 թվականներին՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը։
Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Արտակ Դավթյանն այս պաշտոնում փոխարինելու է Մովսես Հակոբյանին, ով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով այսօր ազատվեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից և վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեց ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ: