Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ Ֆինանսների և Առողջապահության նախարարների նոր տեղակալներ է նշանակել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, վարչապետի որոշմամբ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Կարեն Բրուտյանը, Ֆինանսների փոխնախարարներ են նշանակվել Կարեն Թամազյանը և Արմեն Հայրապետյանը:
Վարչապետի մյուս որոշումներով Առողջապահության նախարարի տեղակալ է նշանակվել Արսեն Դավթյանը, Սփյուռքի նախարարի տեղակալ՝ Բաբկեն Տեր Գրիգորյանը: