Յակուտիայում տղամարդը սպանել է իր 5 հարևաններին, իսկ վերջում ինքնասպան եղել
Ռուսաստանի Դաշնության Յակուտիայի երկրամասի գյուղերից մեկում տղամարդը սպանել է 5 մարդու, այդ թվում նաև՝ մեկ երեխայի, իսկ հետո ինքնասպան եղել։ Այս մասին հաղորդում է TACC լրատվական գործակալությունը։
Երկրամասի ոստիկանության պաշտոնական հայտարարության մեջ ասվում է․
«Յակուտիայի երկրամասի գյուղերից մեկում զինված տղամարդը սպանել է 5 մարդու, հետո ինքն իր վրա կրակել ու ինքնասպան եղել։ Մահացածների մեջ եղել է նաև երեխա»։
Տեղի լրատվականները գրում են նաև հանցագործի զոհերը եղել են իր հարևանները։ Տեղի բնակիչները պատմում են, որ մարդասպանին միշտ ընդունել են որպես հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող մարդու։