Եկեք չասենք, թե կա՞ն սրիկաներ, ովքեր օգտվել են հեղափոխությունից, ամոթ է․ ՊԵԿ նախագահ (տեսանյութ)
Այսօր՝ մայիսի 24-ին, կառավարության նիստից հետո լրագրողները խնդրեցին ՊԵԿ նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանին մեկնաբանել իր այն դիտարկումը, թե «Կան սրիկաներ, ովքեր օգտվում են հեղափոխությունից»։
Ի պատասխան՝ ՊԵԿ նախագահը ժպտաց․
«Հիմա դուք էնպիսի բան եք ասում, ինձ․․․ դա 7 տարի առաջ է եղել, և ո՛չ թե իմ խոսքերն են, այլ ցիտատ եմ մեջբերել»,- ասաց Անանայանը։
Իսկ ճշտող հարցին, թե կա՞ն այսօր նման սրիկաններ, ՊԵԿ նախագահը խուսափողական պատասխան տվեց․
«Ես չեմ կարող ասել, եթե դուք գիտեք, որ կան՝ գրեք այդ մասին»։
Նա նշեց նաև, որ նույնիսկ չի հիշում, թե ինչու է այն ժամանակ ցիտել այդ խոսքերը։
«Ես ցիտել եմ երևի՝ տրամադրությունից ելնելով, կարող ա վատ տրամադրություն եմ ունեցել․․․․ եկեք դրա մասին չխոսենք, ամոթ է ու լուրջ չէ»։
ՊԵԿ նորանշանակ նախագահը նաև անդրադարձավ նախատեսվող մուտքերին։ Հարցին, թե շեշտակի ավելացումներ կլինե՞ն, Անանյանը պատասխանեց․ «Շեշտակին ինձ համար կատեգորիա չէ, մուտքերը լինելու են ապասվածից բարձր»։
Մանրամասները՝ տեսանյութերում․