Ադրբեջանը ջնջել է հողի վրայից օկուպացված Արցախի Քարինտակ գյուղը Ալվարդ Ստեփանյանը դարձավ 2024 թվականի Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Կազիմիրովը ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանին՝ Տավուշի 4 գյուղերի հանձնման պայմանավորվածությունը «Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի հավասարական մոտեցումներից․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Խաղաղապահների դուրսբերումը բարձրացնում է Ադրբեջանի նոր հանցագործությունների հավանականությունը Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը Տավուշից 2.5 գյուղի` Ադրբեջանին անցնելու որոշման մասին իշխանությունը Իրանին տեղեկացրել է (տեսանյութ) Իրապես կարծում ենք՝ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակումը կլինի խաղաղության էական գործոն․ ԱԳՆ Գետափնյա գյուղի կամրջով երթևեկությունը դեռևս մնում է դադարեցված ՔԿ-ից հայտարարում են՝ անձը խոշտանգման չի ենթարկվել, բայց քրվարույթ կնախաձեռվի Վանաձորում` իր տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դին Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆ Վախենում եմ արդեն 200 օր Ադրբեջանի կողմից բանտարկված հորս կյանքի համար.Վարդանյանի որդու հարցազրույցը Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան ՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Սրանք հանձնող են, ազատագրող չեն, մարդկանց կտրում են հայրենիքից ու Եկեղեցուց, Նիկոլի հետ ապագա չկա (տեսանյութ) Վանաձորը վերածվում է սահմանային գոտու, իսկ ՀՀ-ի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը․ թյուրքագետ էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի Սազմանազատման հետևանքով Կիրանց գյուղի հատվածում մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու ԱՄՆ-ը վետո է դրել Պաղեստինի՝ ՄԱԿ-ի անդամակցության բանաձևի վրա
Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող 2.5 գյուղ, ՀՀ-ն ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում. Փաշինյանի աշխատակազմ
Ապրիլի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին«Բաց դաս» ԱԺ-ում. ՔՊ-ական պատգամավորները հանդիպել են դպրոցականներին եւ ուսուցիչներինՀայտարարություններն այն մասին, որ հայերը Լեռնային Ղարաբաղից դուրս են եկել ռուս խաղաղապահների անգործության պատճառով, սխալ են. Լավրով
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանումԱլավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել ենԶարդարվեստի ուսումնարանը Նկարչների միությունում կազմակերպում է ուսանողների ձեռքի աշխատանքների ցուցահանդես Դավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է, տեղավորվում է Փաշինյանի` մեղավորներ նշանակելու քաղաքականության տիրույթում․ փաստաբաններՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՈվքե՞ր նպաստեցին Հայաստանում տելեգրամյան ալիքներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը․ Կարապետ ՊողոսյանԱպրիլի 22-ին Ալիևը կլինի Մոսկվայում. հայտնի է` ինչ հարցեր է նա քննարկելու Պուտինի հետ Փարիզում տղամարդը սպառնում է պայթեցնել իրեն Իրանի հյուպատոսության շենքում
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News.am
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացելԱրցախցիների մեծամասնությունը չի ցանկանում հեռանալ Հայաստանից. Արցախի ՄԻՊ-ը հարցման արդյունքներ է հրապարակել «Ուիգմոր»-ի անձնակազմից որևէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանըԱմերիկյան լրատվամիջոցները նշում են, որ ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի վրա Իսրայելի հարձակմանըՋաթին Շարման որոնվում է որպես անհետ կորածՀայաստանն ու Ադրբեջանը ասել են, որ պատրաստ են հարգել 1991 թ․-ի Ալմա-Աթայի հռչակագիրը՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում․ Փաշինյանը պատրաստ է նաև փոխանցել 4 ոչ անկլավային գյուղերը․ ԼավրովՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարելՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնելՓաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ-ից հերքում են
Վազող տողեր

Փրկեք հայրենիքը «կրկեսացումից», չստացվի հանկարծ՝ կրկեսը գնաց, ծաղրածուները մնացին

NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն, միջազգային երկու խոշոր լրատվական կազմակերպությունների՝ SEEMO-ի և IPI-ի խորհրդի անդամ Արմենուհի (Արիանա) Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Մեծարգո և հարգելի պարոն վարչապետ (կասեր մեծարգո և հարգելի ոստիկանապետ Օսիպյանը),

Մեր՝ Ձեր կողմից ընտրված նախարարների արդեն իսկ թույլ տրված սայթաքումների մասին հրապարակումներից հետո մեզ մեղադրեցիք, այո, Դուք, առնվազն Ձեր թիմը, որոնց պատասխանատուն միմիայն Դուք եք, հանրապետականին «ծախվելու» մեջ: 

Փոքր-ինչ խոհեմություն ունենալու կոչ եմ անում և մեր կայքի՝ ՀՀԿ-ի իշխանության օրոք արված հրապարակումներին ծանոթանալ եմ առաջարկում (չնայած Ձեր թիմը կարծես թե այնքան էլ ընթերցասեր չէ. դա արդեն իսկ ակնհայտ է): Սփյուռքի նախարարը Ձեր ականջին կհաստատի:

Պարոն Փաշինյան, հենց նույն հրապարակումների պատճառով Հանրապետականի երախը մշտապես բաց է եղել ինձ կուլ տալու համար: Դուք էլ հո գիտե՛ք՝ ի՞նչ է նշանակում քաղաքական հայացքների ու հրապարակումների պատճառով հետապնդվելը: Ամեն դեպքում, եթե խոհեմություն ցուցաբերելու և հրապարակումներին հետևելու կոչս էլ անտեսեք, գոնե հարցրեք դրանց մասին Ձեր հանրապետական ընկեր/գործընկերներին՝ վարչապետ դարձած նախագահ Սարգսյանից սկսած, առաջին փոխվարչապետ դարձած վարչապետից սկսած՝ մինչև աշոտյաններ, շարմազանովներ, կոստանյաններ: Ես մշտապես նրանց կոկորդին կանգնած փուշ եմ եղել: Կասեն: 

Հիմա` Ձեր մասին:

Մրից դուրս եկանք, մրջո՞ւրն ընկանք, պարոն Փաշինյան: 

Երրորդ անգամ եք գալիս կառավարություն՝ որպես վարչապետ, պարոն Փաշինյան, և արդեն ետնամուտքից եք դուրսուներս անում: Բա Դուք ժողովրդի թեկնածուն չէի՞ք: Ի՞նչ փոխվեց: Արդեն խուսափո՞ւմ եք Ձեր ժողովրդից: Ազնիվ չէ, պարոն Փաշինյան, ազնիվ չե՛ք: Մի՛ փախչեք սեփական ժողովրդից, Ձեր այդ աթոռին հասցրած ժողովրդից, Ձեզ հետ հույսի վերջին մնացորդները կապող ժողովրդից: Նախորդների համար այդ նույն փախուստը կործանարար եղավ: Դուք ինքներդ կործանեցիք փախչողներին: 

Ձեր կադրերին էլ նայեք, պարո՛ն վարչապետ: Ձեզ չե՞ն հիշեցնում նախկին նախարարներին, ասենք, Ալթունյանին, Ասատրյանին, Հակոբյան Հրանուշին, մեծ հաշվով, բոլորին, չնչին բացառություններով: Հիշեցնում են, պարոն Փաշինյան, և որ ամենասարսափելին է՝ Դուք էլ սկսում եք Սերժ Սարգսյանին հիշեցնել: 

Պարոն Փաշինյան, մի վերջին հորդոր ու ինչպես Դուք եք ասում՝ պահանջ: Սիրո և համերաշխության մթնոլորտում մի՛ սպառնացեք Ձեր հեռանալով: Սիրո մթնոլորտում սպառնալիքը տեղ չունի, մի՛ պահանջեք, որ մարդիկ դադարեցնեն իրենց անհնազանդությունները, չէ՞ որ ցանկացած վերք մինչև բուժվելը ցավելու հատկություն ունի: Չէ՞ որ, Դուք եք ասել, որ ձեռքերը ծալած չնստեն ու տուն չգնան: Ինչպե՞ս պայքարեն, երբ Ձեզ հանդիպելն այլևս անհավանական է դառնում, իսկ նամակներ ուղարկելուց մարդիկ արդեն զզվել են: 

Պարոն Փաշինյան, սա պետություն է, հայրենիք, որը, դասականը կասեր, կրկեսի է վերածվում: Փրկեք հայրենիքը «կրկեսացումից», չստացվի հանկարծ, թե՝ կրկեսը գնաց, ծաղրածուները մնացին:

Հա,  չմոռանամ, ծաղրածուների մասին՝ հանրապետականներն ընդլայնում են բիզնեսը, տարիներ շարունակ երկիրը կեղեքած հանրապետականները, հարկերից խուսափած հանրապետականները, Ազգային ժողովում մանդատ ունեցող հանրապետականները: Հիմա՝ այս օրերին, Ձեր իշխանության, Ձեր քթի տակ: 

Հույսերս մեծ են, պարոն Փաշինյան, անսահման մեծ, որ գալու է օրը, երբ Դուք ապացուցելու եք, որ մտավախություններս զուր են, որ ամուր սահմաններով, տնտեսապես հզոր, սոցիալապես ապահով, կրթական բարձր ցենզով երկիր ենք դառնալու, Դո՛ւք եք դարձնելու, պարոն Փաշինյան ու ես սեղմելու եմ Ձեր ձեռքն ու ներողություն եմ խնդրելու վախերիս համար: 

Հարգանքով ու հույսով՝ 

Ձեր կոլեգա՝ Արմենուհի (Արիանա) Հովսեփյան»: