Էլեկտրաէներգիայի սպառման ծավալներն այս տարի նվազել են
2018 թվականի 4 ամսվա ցուցանիշներով շինարարության ոլորտում աճը կազմել է 21.8 տոկոս` կազմելով 64 միլիարդ 759.6 միլիոն դրամ: Նախորդ տարվա ապրիլի համեմատ շինարարության ոլորտում աճը կազմել է 19.2%, իսկ ամսական կտրվածքով՝ մարտի համեմատ, նվազել է 11.9%-ով:
Արդյունաբերական արտադրանքի ծավալն էլ այս տարվա հունվար-ապրիլին աճել է 5.2%-ով, մինչդեռ նախորդ ամսվա համեմատ նվազել է 15.6%-ով, իսկ 2017թ-ի ապրիլի համեմատ՝ 3.7%-ով:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն էլ աճել է 2.2 տոկոսով, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.4%-ով:
Ինչ վերաբերում է առևտրաշրջանառությանը, ապա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 31.2 %-ով, ընդ որում` արտահանումն ավելացել է 25.5%-ով (764.5 մլն դոլար), իսկ ներմուծումը՝ 34.3%-ով (1 մլրդ 457.3 մլն դոլար):
2018 թվականի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.7%-ով։ Միաժամանակ, ապրիլ ամսվա ՏԱՑ-ը մարտի նկատմամբ նվազել է 3.1%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ ապրիլի համեմատ՝ 7.3%-ով: