Վարչապետը պետք է իմանա, որ մինչև դատախազը չհեռանա, հարց չի լուծի. մահացած զինծառայողների ծնողներ (ֆոտո, վիդեո)
Խաղաղ պայմաններում զոհված զինվորներ Վալերի Մուրադյանի և Արթուր Ղազարյանի մայրերը, համապատասխանաբար, Նանա Մուրադյանը և Իրինա Ղազարյանը վարչապետ Փաշինյանի հետ մեծ հույսեր չեն կապում։
Նրանք արդեն հասցրել են մոտենալ նորընտիր վարչապետին և ներկայացնել իրենց խնդիրը, սակայն գիտեն, որ գոնե առաջիկա մեկ ամսվա ընթացքում ոչինչ չի արվի։
NEWSPRESS.am-ի հետ զրույցում Իրինա Ղազարյանը նշեց, որ իրենց որդիների սպանությունը բացահայտելու համար նախ պետք է հեռացնել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Նանա Մուրադյանն էլ հավելեց, որ նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի ձեռքերը ևս կեղտոտ են, քանի որ նրա մեղքով է իր որդու սպանության գործը կոծկվել։
Մանրամասները՝ տեսանյութում.