Մովսես Հակոբյանը կազատվի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից
Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ նախագահին առաջարկել է աշխատանքից ազատել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին։ Մովսես Հակոբյանն այլ աշխատանքի կանցնի։
«Որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնությամբ: Այսօր մինչև օրվա վերջ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում նոր նշանակում կլինի»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ վաղը գլխավոր շտաբի նոր պետը կներկայացվի Զինված ուժերին: