Գեներալ Մանվելն ուտող-ուրացող է
Newspress.am-ի տեղեկություններով, Բաղրամյան 26-ի դիմաց Վեդիի բնակիչ Սասուն Գևորգյանը հանդիպում էր ակնկալում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Բանն այն է, որ այսօր, 69 տարեկանում, «Աստղիկ» ԲԿ-ում մահացել է քաղաքացու մայրը՝ Սեդա Գևորգյանը, ով 20 տարի շարունակ ապրել է Դաշքեստանում (Արա լեռ) գտնվող ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի տանը, պահպանել այն, դրանից բացի, ինչպես Արցախյան, այնպես էլ Քառօրյա պատերազմի ժամանակ դիրքերում եղել է նրա կողքին, սակայն այսօր Սեդայի որդին նրանից աջակցություն չի ստանում անգամ մորը հուղարկավորելու համար։
Որոշ վճարումներով պայմանավորված՝ հիվանդանոցը հրաժարվել է հանձնել դին։
Մեր տեղեկություններով՝ քաղաքացին օգնության խնդրանքով դիմել է ԵԿՄ, սակայն նրան ընդամենը 100.000 դրամ են տվել, որն անգամ հիվանդանոցի ծախսերի համար չի բավականացնում։ Վիրավորված տղամարդը դուրս է եկել շենքից՝ չվերցնելով այդ գումարը։
Քաղաքացին այնքան վիրավորված էր այդ անարդարությունից, որ գնացել էր Բաղրամյան 26՝ Փաշինյանի հետ հանդիպման ակնկալիքով, սակայն նրան դա չհաջողվեց, քանի որ Փաշինյանն այդ ժամանակ Անի հյուրանոցում մասնակցում էր ԻՏՁՄ 18-րդ տարեկան համաժողովին։