Տարոն Մարգարյանի շուրջ օղակը սեղմվում է
Կառավարությունում իշխանական փոփոխությունից հետո, ենթադրվում էր, որ որոշ օղակների ղեկավարներ իրենք կհեռանան պաշտոններից, քանի որ, ինչպես ասում են, այս տարիներին բավականաչափ մեղքեր են կուտակել, սակայն` ոչ:
Հատկապես մայրաքաղաքի բնակչությունը սպասում էր Տարոն Մարգարյանի հեռանալուն, քանի որ այս տարիներին, երբ նա քաղաքապետ էր, ո'չ տրանսպորտի խնդիրն է լուծվել, ո'չ բարեկարգ ճանապարհներինը, կանաչ տարածքներն ավելանալու փոխարեն կրճատվում են, ամեն անկյունում որևէ շինարարություն է գնում կանաչ տարածքի հաշվին, բյուջեի մսխումների մասին ուղղակի առասպելներ են պատմում: Մի խոսքով. բավականին շատ են հիմքերը:
Դեռևս Մարգարյանը չի ցանկանում հեռանալ, իսկ ինչպե"ս է նա այսպես երկար կառավարելու` միայնակ, իր շքախմբով, թաքնված կա'մ իր առանձնատանը, կամ` քաղաքապետարանում:
Չի բացառվում, որ ինչ-որ ժամանակ նրա մեղքերին դատարանը թողություն կտա, իհարկե հայտնի չէ դեռևս` երբ կլինի, բայց որ մի օր կլինի` հաստատ է: Իսկ Մարգարյանը զգուշանում է նման հեռանկարից և այս վիճակը ձգում է՝ ինչքան հնարավոր է. դեռևս լծակներ ունի ձեռքի տակ և չի պատրաստվում դրանցից հրաժարվել:
Ի դեպ, արդեն հրապարակվել են Ավանում, որտեղ Տարոն Մարգարյանը տեր ու տնօրեն է, նրա կողմնակիցների կողմից մարդկանց ծեծի ենթարկելու լուսանկարները, հայտնաբերված են, թե ովքեր են ծեծողները:
Չի բացառվում, որ նոր իրողությունների պարագայում քրեական գործեր հարուցվեն, ինչը նախկինում գրեթե անհնար էր. Այնպես որ՝ օղակը Տարոն Մարգարյանի շուրջ՝ սեղմվում է, և երևի միայն ինքն է, որ չի նկատում դա:
Բացի այդ, ակհնայտ թշնամություն կա հենց նրա անձի հանդեպ. շատ երևանաբնակների նա թողել է առանց բնակարանի, կարիքավորներին չի աջակցել, Երևանի բյուջեն, ըստ տարբեր տվյալների՝ քամուն է տվել իր և իր մտերիմների հիմնադիրամների միջոցով, թևի տակ է առել քաղաքապետարանի զանցառու պաշտոնյաներին և այսպես շարունակ...
Հետաքրքիր է, թե նման պատկառելի մեղքերի դեպքում ի՞նչ օրենքներով են շարժվում և արդյո՞ք նրան ինչ-որ ժամանակ կուղարկեն այնտեղ, որտեղ սովորաբար նման մեղքերի համար ուղարկում են` ջահել-ջահել:
Իսկ ինչքան քաղաքապետի՝ պաշտոնից հրաժարումն ուշանա, այնքան նախկին մեղքերին կգումարվեն նորերը: