Տարօրինակ ու քննադատական․ Լոնդոնի «Արսենալի» անսպասելի որոշումը
Հայ երկրպագուների համար առաջիկա մրցաշրջանից առաջ ու ամառային տրանսֆերային պատուհանից առաջ հետաքրքրում է Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզչի հարցը։ Մինչ վերջերս այս պաշտոնում առաջնային խոսվում էր կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի անունը։
Սակայն արդեն հիմա պարզ է, որ լոնդոնյան թիմի մարզիչը կլինի ֆրանսիական «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին։
Որքան էլ անսպասելի էր այս որոշումը, այնուամենայնիվ, այս պաշտոնի համար կարելի էր մտածել երկար ու այն տալ լավ մարզչի։ Ինչքան էլ քննադատական է հնչում, այնուամենայնիվ, Էմերին այն մասնագետը չէ, ով պետք է մեծ թափ տա ու լոնդոնյան ակումբին տիտղոսներ բերի։
Սակայն փաստը մնում է փաստ։ Մյուս մրցաշրջանում Էմերին կփորձի գոնե պայքարել Անգլիայի պրեմիեր լիգայի չեմպիոնության համար։