Իսրայելը զայրացրել է ԱՄՆ-ին՝ զգուշացնելով նրանց Սիրիայում Իրանի դեմ հարձակման մասինՓաշինյանը Մխիթար Հայրապետյանին գործուղում է Սաուդյան Արաբիայի թագավորություն Մահմուդ Աբասը մերժել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու քվեարկությունը հետաձգելու խնդրանքըՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» ավանդական երթը «Գարդման-Շիրվան-Նախիջևանը» ողջունել է Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը 6 տարի է՝ ՀՀ-ում քաղաքական դիսկուրս ձևավորում է այդ մեկ անձը․ հավաքական մտքի ամլության ցուցանիշն է Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում հրդեհ է բռնկվել․ ծառեր են ջերմահարվել «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողը Կոնգրեսին խնդրում է օգնել ամերիկյան զորքերը դուրս բերել ՆիգերիցԱդրբեջանական վանդալիզմը սահմաններ չունի․ հակահայ քաղաքականության հերթական ցավալի արդյունքը Ալաշկերտը պարտվեց ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից
Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումով
Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ «Զգացի, էդ երեխան չի կարողանում ռույլը շարժել, ոչինչ չէր աշխատում». «Ուրալի» վթարից վիրավորված կին Ֆիննախը Վաշինգտոնում է․ մասնակցում են ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների հանդիպումներին Հաջողակ պետություն ունենալու համար պետք է ապահովել տնտեսական զարգացումը․ Փաշինյան Պետրոս Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Տեր Եսայի քահանա Արթենյան Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Հայտնաբերվել է նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»․ նա երթևեկել է հանդիպակաց՝ չենթարկվելով կանոններին Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ դասային աստիճան է շնորհվել Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց․ գումարը հավաքված է ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան հարված է հասցրել ռուսական ռազմական օդանավակայանինՌուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ ԼՂ հուշարձանները ներկայացնող գիրքը անգլերենով ճանաչելի կդարձնի նաև օտարազգիներին Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի առցանց նիստին
Փաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր
ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Աննա Հակոբյանի ընթրիքին տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց․ Արևշատյան Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար
Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ՀՀ ԱԳՆ
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. ԱնանյանԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել ՀայաստանումԱդրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանը Հունաստանում բուժում կստանա. կառավարությունը կփոխհատուցի ծախսերըԲացահայտվել է Իրանից Հայաստան ավելի քան 13 կգ թմրանյութի մաքսանենգ տեղափոխման դեպք. ՔԿՌուսաստանի հաղթանակը չափազանց թանկ կարժենա. Ֆոն դեր ԼեյենԱպրիլի 19-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՄիջազգային համագործակցություն. աջակցություն՝ փախստականների հրատապ կարիքները հոգալու նպատակովՀանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. հայտարարություն
Չեն հարցնում` ինչպե՞ս ես դու մեզնից մեկը, եթե դու, քո կինը, քո երեխաները պտտվում են 100 հազար դոլարանոց մեքենաներով, ես չգիտեմ` իմ երեխայի ուսման վարձը ոնց տամ. մարտունեցի «խոպանչու» տեսանյութը հրապարակած օգտատեր (տեսանյութ)
Տնտեսություն

Ինչո՞ւ Վարդանյան եղբայրները միացան Փաշինյանի շարժմանը. այնտեղ, ուր խոսում է սեփական գրպանի շահը

NEWSPRESS.am-ին հայտնի է դարձել, թե ինչու օլիգարխ Վարդանյան եղբայրների մեջ շարժվեց ժողովրդասիրությունն, ու միացան Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժմանը:

Այն ժամանակ, երբ Վարդանյանները հայտնեցին իրենց աջակցությունը շարժմանը, սկսեցին լուրեր շրջանառվել առ այն, թե իբր ««Գրանդ Հոլդինգ»-ը գործում էր օրինական դաշտում և չէր կարող հանդուրժել երկրում ստեղծված ոչ օրինական մթնոլորտը, և որ, իբր, Վարդանյաններն օլիգարխներ չեն ու իրենց կարողությունը չեն դիզել պետության հաշվին...»:

Մի կողմ թողնելով էմոցիաներն ու սրտաճմլիկ հռետորաբանությունը՝ խոսենք փաստերով, որոնք այնքան էլ ընկերության օգտին չեն: 

Նախ նկատենք, որ միայն 2015 թվականին «Գրանդ Հոլդինգ»-ին պատկանող «Մասիս Տոբակո» ընկերությունը նվազեցրել է պետության հանդեպ իր հարկերի ծավալը՝ ավելի քան 100 մլն. դրամով: Այսինքն՝ ընկերությունը գործել է ստվերում՝ խուսափելով հարկերից: Հայտնի են նաև ընկերության կողմից կատարված մաքսային խախտումներ: Ընկերությունը շատ հաճախ չի ներկայացրել նաև ներմուծած ապրանքների հայտարարագրերը, որոնց պատճառով մի քանի անգամ ենթարկվել է 50 000 դրամի չափով վարչական տույժի (եղել են նաև 100 000-ին հասնող տույժեր): 

Ասել է թե՝ «Գրանդ Հոլդինգ»-ը գործել է ճիշտ այնպես, ինչպես շատ այլ օրինախախտ ընկերություններ Հայաստանում, և պարզապես անհեթեթ է կարծել, թե Վարդանյանները միացան ժողովրդավարական շարժմանը, քանի որ չէին կարող հանդուրժել երկրում ստեղծված ոչ օրինական մթնոլորտը: Նրանց ձեռք էին տալիս հայաստանյան «շուկայի օրենքները», որոնք բխում էին իրենց բիզնեսի բարգավաճման շահից:

Այնպես որ՝ նախաձեռնությանը միանալու շարժառիթը «այլ» ակունքներից է հորդում:

Հիմա՝ ըստ էության...

NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ Վարդանյան եղբայրների և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի գետերը մի առվով չէին հոսում: Նրանց միջև «սև կատու» էր անցել այն բանից հետո, երբ Կարապետյանը թույլ տվեց, որ Հայաստանում կառուցվեր ծխախոտի նոր գործարան: Այլ կերպ ասած՝ Կարապետյանն իր թույլտվությամբ, «խալխլում էր» ընկերության մենաշնորհային դիրքերը:

Փաշինյանի ժողովրդավարական շարժումը հարմար առիթ էր եղբայրների համար իրենց ատամները ցույց տալու Կարապետյանին և վտարելու նրան՝ ծխախոտագործության դաշտում պահելով իրենց դիրքերը: Այսպես թե այնպես, կորցնելու ոչինչ չունեին, քանի որ, փաստորեն, նախկին իշխանությունը թույլ էր տալու ծխախոտագործության նոր հոսք բացել, որից տուժելու էր իրենց գործը, իսկ իշխանության եկած նոր ուժերի հետ Վարդանյանները հույս ունեն, որ կպահեն իրենց դիրքերը՝ թույլ չտալով ծխախոտի նոր գործարան բացել:

Հարկ է նկատել, որ իրենց ժողովրդավար ու ժողովրդասեր հռչակող Վարդանյաններն, ըստ էության, իրենց ցուցաբերած այս վարքագծով խոչընդոտում են հազարավոր նոր աշխատատեղերի բացմանը և Հայաստանի տնտեսության զարգացմանը: Գործարան բացելով հազարավոր մարդկանց համար կարող էր հնարավորություն ստեղծվել զբաղվելու թութունի մշակմամբ և ունենալ կայուն եկամտի աղբյուր:

Այս տեսանկյունից, Վարդանյանների համար թերևս տեղին չէ խոսել ժողովրդավար երկիր ստեղծելու իրենց անզուսպ տենչի ու մարդասիրության մասին, որն, իբր, պատճառ դարձավ Փաշինյանի նախաձեռնությանը միանալու: