«Ժամանակ». Սահակ Մինասյանի հրաժարականով Շիրակի պետհամալսարանում խնդիրը չի լուծվել
«Ժամանակ» թերթը գրել է.
«Սահակ Մինասյանի հրաժարականով Շիրակի պետհամալսարանում խնդիրը չի լուծվել։ Նա բոլոր տեղերում բացահայտ հայտարարում է, որ երկու ամսից ինքը վերադառնալու է բուհ։ «Նրան փոխարինել է իր մտերիմ ընկերը՝ Երվանդ Սերոբյանը, որից որևէ դրական բան սպասել հնարավոր չէ: ՇՊՀ-ում տեղի է ունեցել այն, ինչ քաղաքականության մեջ թույլ չտվեց Նիկոլ Փաշինյանը։
Հիշում եք, ՀՀԿ-ն ասում էր՝ Սերժ Սարգսյանը չլինի, բայց Կարեն Կարապետյանը դառնա վարչապետ։ Բոլորը շատ լավ հասկանում էին, որ Կարեն Կարապետյանի գալով ոչինչ չի փոխվելու, և միևնույն է, Սերժ Սարգսյանը շարունակելու է ղեկավարել երկիրը։ Հիմա մեր համալսարանում տեղի ունեցավ այն, ինչ ցանկանում էին անել երկրում։ Սահակ Մինասյանը գնաց, բայց նրան փոխարինելու եկավ նրա տեղակալը, ով ամեն ինչով պարտական է Սահակ Մինասյանին՝ թե՛ բուհում որպես դեկան, հետո պրոռեկտոր նշանակվելու հարցում։ Երվանդ Սերոբյանի համար ժամանակին Սահակ Մինասյանը անգամ բուհի կանոնադրությունը փոխեց, ստաժի պահը հանեց, որ Սերոբյանին նշանակի դեկան»,-ասաց Համբարյանը՝ հավելելով, որ Սահակ Մինասյանը թեև պաշտոնապես հրաժարական է տվել, սակայն նա մշտապես լինում է բուհում»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում