«Ժողովուրդ». Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվել
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Օրերս ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար նշանակված Դավիթ Սանասարյանը շարունակում է երկու տարի առաջ հարուցված քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում մնալ: Խոսքը «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղում տեղի ունեցած բախումների կապակցությամբ հարուցված գործի մասին է:
Թեեւ Սանասարյանի խափանման միջոցը փոխվեց, ու նա կալանքից ազատ արձակվեց, սակայն քրեական հետապնդումը չի դադարեցվել` հակառակ այն բանի, որ հարուցված գործն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ուներ: Փաստաբան Հովիկ Արսենյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ այս գործով տեւական ժամանակ է` որեւէ քննչական գործողություն չի կատարվում, բայց եւ այն չի կարճվում:
«Այդպես չի լինում, յուրաքանչյուր երկու ամիսը մեկ նախաքննության ժամկետ է երկարացվել, ինչի՞ հաշվին եք երկարացրել, ինչո՞ւ է այդպես: Սա ուղղակիորեն հաստատում է, որ այն ժամանակվա իշխող կուսակցության կողմից քաղաքական պատվեր է կատարվել»,- ասաց նա:
Մանրամասնեը՝ թերթի այսօրվա համարում