Տեսանյութ. Փաշինյանն ուղիղ եթերում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշ երեկոյան կրկին ֆեյսբուքյան ուղիղ միացումով ամփոփեց օրն ու հանրությանը տեղեկացրեց առաջիկա անելիքների մասին: ՀՀ վարչապետը հավաստիացրեց՝ շատ շուտով տեսչական ստուգումներ են սկսվելու Հայաստանի Հանրապետությունում շահագործվող բոլոր մետաղական հանքերում, որովհետեւ բազմաթիվ ահազանգեր կան այդ ոլորտի վերաբերյալ: «Պետք է լինի հստակ բալանսավորված մոտեցում: Դա չի նշանակում, որ հանքարդյունաբերությունը երկրում դադարեցվելու է, սակայն այդ ոլորտը չի կարող աշխատել այն ձեւով, ինչ ձեւով աշխատում է ներկայում»,-ասաց վարչապետը: Մանրամասները՝ տեսանյութում: