Արտակարգ դեպք Լոռու մարզում. ծառայության վայրում հայտնաբերվել է Ոստիկանության 36-ամյա աշխատակցի կախված դին. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ատացվել, որ Ախթալա- Այրում երկաթգծի թունելի պահակակետի տարածքում տղամարդու դի կա կախված:
Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ, 36-ամյա Գրիշա Պ.-ի դին՝ կախված վիճակում:
shamshyan.com-ի տեղեկություներով՝ նա աշխատում էր Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Թումանյանի պահպանության բաժնում՝ որպես հրաձիգ:
Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի որոշամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: