Հունաստանում մի խումբ մարդիկ շշերով ծեծել են Սալոնիկի քաղաքապետին․ նա հոսպիտալացվել է
Հունաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Սալոնիկի քաղաքապետ Յաննիս Բուտարիսը հայտնվել է հիվանդանոցում այն բանից հետո, երբ նրա վրա մի խումբ անծանոթ մարդիկ են հարձակվել:
75-ամյա քաղաքապետը վնասվածքներ է ստացել գլխի և ոտքերի շրջանում: Ավելի ուշ պարզվել է, որ նրա վրա հարձակվողները ազգայնականներ են եղել: Քաղաքապետ Բուտարիսը, ով հայտնի է ոչ ազգայնական հայացքներով, մայիսի 19-ին մասնակցելիս է եղել Առաջին աշխարհամարտի ժամանակ թուրքերի կողմից սպանված հույների հիշատակին նվիրված միջոցառմանը:
Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, մի խումբ ազգայնականներ պահանջել են, որպեսզի քաղաքապետը չմասնակցի «Պոնտական ցեղասպանությանը» նվիրված արարողությանը, որից հետո մի խումբ մարդիկ շշերով հարձակվել ու ծեծել են քաղաքապետին: Քաղաքապետի օգնականները նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ առաջին օգնություն են ցուցաբերել: