Որևէ հատվածում դիրքային փոփոխություն թույլ չենք տալու. ՀՀ ԱԳՆ
Հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում վարվում են որոշակի աշխատանքներ, որոնք անմիջական վտանգ են ստեղծում մեր դիրքերի համար: ՀՀ պաշտպանության նախարարությունն արդեն պարզաբանում է տարածել, ներկայացրած, թե ինչու են պաշտպանության և ԱԳ նախարարն այցելել հայ-ադրբեջանական սահմանի հենց այդ հատվածը: Այս մասին այսօր հաղորդել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
«Մենք թե' ադրբեջանական կողմին, թե' միջնորդներին բազմիցս զգուշացրել ենք, որ այդ տիպի աշխատանքները լարում են իրավիճակը և կարող են հանգեցնել անցանկալի զոհերի»,- աաց նա:
Չբացառեց, որ վերջերս ադրբեջանական դիրքերում գրանցված զոհը պարզապես եղել է իրենց միջանձնային հարաբերությունների պատճառով, որը փորձում են հիմա մատուցել որպես հայկական կողմից կրակոցի զոհ:
ՀՀ նախարարների այցով, ըստ Տ. Բալայանի, ուղերձ է հղվել, որ հայկական կողմը որևէ հատվածում դիրքային փոփոխություն թույլ չենք տա: