Վալերիյ Օսիպյանը նոր տեղակալ ունի
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Աղասի Կիրակոսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի 2-րդ և 10-րդ մասերի.
Աղասի Կիրակոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»,- ասված է ստորագրված հրամանագրում: