Պաշտոնանկություններ ՊԵԿ-ում․ նախագահի 3 տեղակալ և աշխատակազմի ղեկավարն ազատվել են զբաղեցրած պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի երեք տեղակալ ազատվել են զբաղեցրած պաշտոններից։
Ըստ այդմ՝ Վախթանգ Միրումյանը, Սամվել Ավետիքյանը, Արմեն Սաքապետոյանն ազատվել են պաշտոններից։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արտակ Սահակյանն ազատվել է ՊԵԿ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։