«Հուզիչ վերջաբան»․ Ինիեստան ու իր էմոցիաները դատարկ «Նոու Կամպ» մարզադաշտում (ֆոտոշարք)
Ֆուտբոլային աշխարհը հրաժեշտ տվեց ևս մեկ լեգենդի։ Կատալոնական «Բարսելոնայում» իր վերջին հանդիպումն անցկացրեց թիմի կենդանի լեգենդ Անդրես Ինիեստան, ով 22 տարի կրեց կատալոնական թիմի մարզաշապիկը։
«Ռեալ Սոսիեդատի» հետ հանդիպումից հետո «Բարսելոնայի» ֆուտբոլիստները հրաժեշտի արարողություն էին կազմակերպել իսպանացու համար։ Արարողությունից հետո Ինիեստան մնացել է «Կամպ Նոու» մարզադաշտում ու քայլել։
Ներկայացված լուսանկարներում լեգենդար իսպանացին է, ով քայլում է ու իր ամբողջ էմոցիաներով լցնում դատարկ մարզադաշտը։