«Կենսաբազմազանության պահպանության արդի խնդիրները Հայաստանում. վտանգներ և մարտահրավերներ». ասուլիսի հրավեր
Մայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն է:
«Կենսաբազմազանության պահպանության արդի խնդիրները Հայաստանում. վտանգներ և մարտահրավերներ» թեմայի շրջանակներում մայիսի 22-ին, ժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբը կհյուրընկալի ՀՀ բնապահպանության նախարարության Կենսառեսուրների կառավարման գործակալության Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանին և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Կարեն Մանվելյանին: