Ամենաշատ օգուտը Հայաստանն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ ԼավրովՓաշինյանի հիմնական նպատակը թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի. ԱբրահամյանԵվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ումԱրցախ վերդառնալու շանս կա․ Արտակ ԲեգլարյանՄիջուկային օբյեկտներն Իսրայելի հարվածի թիրախում չեն եղել. CNN
Մի' շտապեք թաղել հույսը. Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին
Ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համարԻսրայելը նախազգուշացումներ չի արել քաղաքացիներին Իրանի հարվածից առաջ. NBCՇենգավիթի քննչական բաժնում առերևութ խոշտանգման դեպք է եղել․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդականԻնչպես է փողոցում առևտուր անող կինը հետ բերում պանիրը (տեսանյութ)
Սլավոնական համալսարանում պայթուցիկ տեղադրված լինելու մասին ահազանգը կեղծ է. ՆԳՆ
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանԻնչո՞ւ պիտի իմ քրտինքը տանեք, ի՞նչ եք տվել, որ տանեք. առևտրականը՝ քաղաքապետարանի աշխատակիցներին (տեսանյութ)Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վարդան Ղուկասյանը կարևոր հայտարարություն է արել (տեսանյութ)
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք, Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին (տեսանյութ)Երևանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. ինչեր են հայտնաբերվել«Թքեմ Նիկոլի ու իրա կնգա երեսին». փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի (տեսանյութ)Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը
Կասեցվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձ (տեսանյութ)ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունՍտավրոպոլի մարզում կործանվել է ՌԴ օդատիեզերական ուժերի ՏՈւ-22Մ3 ռմբակոծիչըԱկնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանն իր կերպարով միջազգային աղմուկի առիթ է դառնում, մի բան՝ ինչից Բաքուն փորձում է համառորեն խուսանավել. ՀայրապետյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Օձունում, ԳյումրիումԻրանի վրա հարձակումների թիրախը եղել է Սպահան քաղաքի ռազմաբազան. New York TimesՀայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»Եղանակն առաջիկա օրերինՀայտնի է Միհրան Հարությունյանի առաջին մրցակիցը «Наше Дело»-ի մրցաշարումԻսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանում գտնվող օբյեկտներից մեկինԳայի պողոտայում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կա 2 վիրավոր (լուսանկար)Սարգիս Խանդանյանը մեկնում է ԴանիաԵթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ ՏոնոյանԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել էՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ»Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»Հրդեհ՝ Աքորի գյուղում

ՕԵԿ-ը նախաձեռնում է զանգվածային գործընթաց և հանրաքվե՝ ընդդեմ համայնքների խոշորացման. Արթուր Բաղդասարյան

ՕԵԿ-ը նախաձեռնում է զանգվածային գործընթաց հանրաքվե՝ համայնքների խոշորացման դեմ: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանում ծավալված հեղափոխական իրադարձությունները ճանապարհ են բացում համարձակ ու արմատական փոփոխությունների համար, ինչպես նաև փայլուն հնարավորություն` շտկելու վերջին տարիներին կատարված սխալները, որոնք երկարաժամկետ առումով աղետալի ազդեցություն կունենան Հայաստանի համար:

Ժողովրդի սոցիալական ծանր վիճակը, զանգվածային գործազրկությունը, աղետալի արտագաղթը է՛լ ավելի նոր թափով զարկ է տալիս վերջին տարիներին իրականացվող համայնքների խոշորացման աղետալի քաղաքականությունը: Ծանոթ բարեկամ սկզբունքով, անհիմն ու չծրագրավորված մոտեցումներով համայնքների խոշորացման գործընթացը ծանրագույն հարված է հասցնում մարզաբնակ մեր հայրենակիցներին` հարուցելով հավելյալ դժգոհություններ և դժվարություններ նրանց առավել քան ծանր սոցիալ տնտեսական իրավիճակին: Ոչնչացվում են գյուղական ենթակառուցվածքները, խաթարվում է տեղային մշակույթը, արհեստականորեն բարձրացվում են մատուցվող ծառայությունների գները, բարդացվում են մարդկանց շփումները համայնքային իշխանությունների հետ, կրճատվում են աշխատատեղերը, արդյունքում փակվում են մարզային ենթակայության բազմաթիվ կազմակերպություններ` զինկոմիսարիատներ, հիվանդանոցներ, դպրոցներ և պոլիկլինիկաներ: Արդյունավետ կառավարում իրականացնելու փոխարեն` չհիմնավորված օպտիմալացում իրականացնելու այլևս սպառված գործելաոճն իր հերթին բերում է հարկերի ու տուրքերի ավելացում` մարդկանց սոցիալական վիճակի հետագա վատթարացման, գյուղերի բազմամյա ավանդույթները անխնա ոչնչացնելու հեռանկարով:

Ավելին, Հայաստանում երբեմնի շեն բազմաթիվ բնակավայրեր այսօր արդեն ամայացել են և զրկվել են բնակիչներից: Ասվածը առավել քան վտանգավոր է միջին համայնքներում, որոնք փոքրաթիվ համայնքների օրինակով կանգնելու են ոչնչացման եզրին:

Ելնելով վերոբերյալից «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը կոչ է անում չշարունակել այս տարի նախատեսված համայնքների խոշորացման գործընթացը, վերլուծել արդեն իսկ կատարված խոշորացումների հետևանքները, քայլեր ձեռնարկել փոքր բնակավայրերի ոչնչացումը կասեցնելու ուղղությամբ: Իր հերթին ՕԵԿ-ը նախաձեռնում է հանրապետության համայնքների խոշորացման դեմ զանգվածային գործընթաց և տեղական հանրաքվեներ` անհեռանկար այս գործընթացը կասեցնելու նպատակով` հատկապես այն համայնքներում, որտեղ խոշորացումը հասցրել է անդառնալի հետևանքներ և այն համայնքներում, որոնց սպառնում է նույն ճակատագիրը»: