Բրիտանական Համայնքների պալատը կոչ է արել խստացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
Բրիտանական Ստորին պալատի արտաքին գործերի կոմիտեն կոչ է արել երկրի կառավարությանը խստացնել Պուտինին մերձավոր ռուս պաշտոնյաների և օլիգարխների դեմ պատժամիջոցները։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
«Մոսկվայի ոսկին․ ռուսական կոռուպցիան Մեծ Բրիտանիայում» զեկույցում ասվում է․ «Լոնդոնն օգտագործվում է որպես Կրեմլի հետ կապված կոռուպցիոն անձանց ակտիվների տեղակայման վայր։ Ակնհայտ է, որ այն մասն է ավելի մեծ ռուսական ստրատեգիայի և սպառնում է մեր ազգային անվտանգությանը։ Դրա դեմ պայքարը պետք է դառնա բրիտանական արտաքին քաղաքականության առաջնահերթություններից»։
Կոմիտեն մեղադրել է կառավարությանը՝ Թերեզա Մեյին, որ չնայած Սկրիպալների հետ կապված իրադարձությւոններից հետո վարչապետի կտրուկ ելույթներին, ռուսական բիզնեսի համար Մեծ Բրիտանիայի օրենսդրությունը շարունակում է մնալ հարմարավետ։
Օրենսդիրները պահանջում են Կրեմլի հետ մերձ կապեր ունեցող դեմքերի և ընկերությունների նկատմամբ խստացնել պատժամիջոցները։