Հայ գիտնականները երբեք չեն նահանջել. Արեգ Միքայելյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումների մասին խոսեց ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։ Հատկապես աստղադիտարանի առաջամարտիկ լինելու հանգամանքը հիշատակեց, մասնավորապես ընդգծելով աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի լայնախոհությունը, ով անգամ խորհրդային շրջանում չէր վախենում և օգտագործում էր ցեղասպանություն կամ եղեռն եզրույթը։
«Աստղադիտարանն առաջնագծում էր նաև ԼՂ շարժման ժամանակ. շարժման առաջնորդները մի քանի անգամ թաքնվել են Բյուրականի աստղադիտարանում»,- ասաց բանախոսը՝ նշելով, որ հայ գիտնականները երբեք չեն նահանջել կամ պարտվել, այլ միշտ հաղթող են եղել։
Թեև Հայաստանը փոքր երկիր է, սակայն Ա․ Միքայելյանի փոխանցմամբ, Բյուրականի աստղադիտարանը միջազգային աստղագիտական միության կողմից ճանաչվել է Հարավարևմտյան և կենտրոնական Ասիայի աստղագիտական կենտրոն:
«Բյուրականի աստղադիտարանն ազգային արժեք է, թեև շատերը Հայաստանի տեղն էլ չգիտեն, սակայն մենք ինտեգրվում ենք Եվրոպային, դառնում առաջատար»,- ասաց նա: