«Վարչապետը չի՞ ասել էլ՝ ոչ մի մուտք ու փողոց չփակեք»․ դատախազության աշխատակիցը՝ ցուցարարներին
Մի խումբ ցուցարարներ ցուցանակներով ու կոչերով պահանջում են գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը։ Նրանք փակել էին դատախազության մուտքը, որտեղով աշխատողները մտնում են մասնաշենք։
Ցուցարարներին մոտեցան ոստիկաններ և պահանջեցին բացել մուտքը, ու քանի որ ակտիվիստները չհնազանդվեցին, ոստիկաններն սկսեցին բռնությամբ հեռացնել նրանց։ Ցուցարարները հիշեցին Նիկոլ Փաշինյանի որդեգրած «բարձրացրած ձեռքերի» քաղաքականությունը, սակայն այս անգամ դա նրանց չօգնեց։
Ոստիկաններին հաջողվեց ցուցարարներին հեռացնել տարածքից և բացել մուտքը։ Իսկ դատախացության աշխատակիցներից մեկը նկատեց․
«Վարչապետը չի՞ ասել էլ՝ ոչ մի մուտք ու փողոց չփակեք․․․ ցույց եք ուզում անել, հանգիստ քաշվեք, էն անկյունում արեք»։