Դուք արդեն անպետք եք ձեր գործում. Դավիթ Սանասարյանը՝ ՊՊԾ գնդում զոհվածների հարցը բարձրացնողներին
Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ:
Նա մինչ նշանակումը, ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել «Սասնա Ծռերի» համար պայքարող, և դատախազի հրաժարականը պահանջող ակտիվիստներին չխանգարել պետական գործերին:
«Ժողովրդական լեզվով ասած՝ մատի ու մատանու արանքը մի տեղավորվեք։
Նախկին իշխանության այն քարոզիչները, ովքեր շարունակում են ՊՊԾ գնդում զոհվածների հարցը բարձրացնել ու ծպտուն անգամ չեն հանել Մարտի 1-ի մասին, ովքեր հումանիստի շորեր հագած խոսում են ՊՊԾ գնդում զոհվածների հարազատների մասին ու երբեք չեն խոսել Մարտի 1-ի զոհերի հարազատների մասին, նրանք պարզունակ կեղծ մարդասերներ են։
Թողեք, որ նոր իշխանությունն իր գործն անի, դուք արդեն անպետք եք ձեր գործում։ Մի խորհուրդ, մոռացեք նախկին ձեր պարտականությունների մասին ու մի խանգարեք պետության կայացման այս կարևոր գործին։ Մենք ներում ենք ձեզ, գնացեք լավ գործ արեք։
Մի քիչ ծանր թեմայից խոսեցի, բայց իմ բոլոր ընկերներին ողջունում ու հիշացնում եմ, որ սիրում եմ»: