Կա՛մ հանդիպում, կա՛մ ավելի լարված վիճակ. Նոր զարգացումներ՝ Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպումից առաջ
Սպիտակ տան ղեկավարությունը հույս է հայտնել, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ նախատեսված գագաթնաժողովը, որը նախատեսված է հունիսին, կկայանա: Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի խոսքով՝ նախագահ Թրամփը պատրաստ է մեկնել Սինգապուր, որտեղ հունիսի 12-ին նախատեսված է Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը:
Ավելի վաղ Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ ծրագրված հանդիպումը Դոնալդ Թրամփի հետ չի կայանա, եթե Միացյալ Նահանգները շարունակի պնդել, որ Հյուսիսային Կորեան միակողմանի զիջումների պետք է գնա միջուկային ծրագրում: Սանդերսը հայտարարել է.
«Նախագահ Թրամփը պատրաստ է Կիմ Չեն Ընի հետ հանդիպմանը, իսկ եթե հանդիպումը չկայանա, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակի առավելագույն ճնշումների քաղաքականությունը Հյուսիսային Կորեայի դեմ»: