Ազատ են արձակվել Շանթ Հարությունյանի 2 ընկերները. armtimes.com
armtimes.com-ի տեղեկություններով՝
2013 թվականի նոյեմբերի 5-ի գործով այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի ընկերը՝ ազատամարտիկ Վարդան Վարդանյանը: Նա դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման:
Մեր զրույցում նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանն ասաց, որ թե Վարդանյանի եւ թե Լիպարիտ Պետրոսյանի պատժի կրման տեսակը կիսաբացից փոխվել է բաց տիպի ռեժիմի եւ այժմ նրանց օրենքով սահմանված կարգով տրամադրվել է արձակուրդ:
Վարդանյանը մի քանի անգամ դիմել է պայմանական վաղակետով ազատ արձակվելու համար, սակայն մերժում ստացել:
Նա մեղավոր է ճանաչվել խուլիգանության համար. ձերբակալվել էր 2013 թվականի նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների ժամանակ: Այս գործով այժմ ազատազրկված են մնում Շանթ Հարությունյանը եւ Ալբերտ Մարգարյանը:
Ավելի վաղ ազատ է արձակվել «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի գործով 5 տարվա ազատազրկման դատապարտված Լիպարիտ Պետրոսյանը:
Լիպարիտ Պետրոսյանը ձերբակալվել էր 2013 թվականին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների գործով. մեղադրվելով խուլիգանություն կատարելու մեջ:
Լիպարիտ Պետրոսյանը «Սասնա Ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի եղբայրն է: