Լեգենդար կապույտ ադամանդը վաճառվեց 6,7 միլիոն դոլարով
Հազվագյուտ կապույտ ադամանդը, որը տարբեր ժամանակներում պատկանել է Եվրոպայի տարբեր արքայական ընտանիքներին, Sotheby's աճուրդում վաճառվել է 6,7 միլիոն դոլլարով: Ֆարանեզ անունը ստացած կապույտ ադամանդը Պարմայի արքայադուստր Իզաբել Ֆարանեզին են նվիրել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ Հինգերորդի հետ ամուսնության կապակցությամբ 1715 թվականին:
Շուրջ 300 տարի թանկարժեք քարը որպես ժառանգություն փոխանցվել է Ֆրանսիայի, Իտալիայի և Ավստրիայի արքայական ընտանիքների միջև: Ադամանդը 6,1 կարատ է և գտնվել է Հնդկաստանի Գոլկոնդա ադամանդի հանքում:
Աճուրդը տևել է 4 րոպե, կանխատեսվում էր, որ ադամանդը կվաճառվի 3,5-5 միլիոն դոլարով, սակայն գնորդը առատաձեռն դուրս եկավ: Գնորդը ցանկացել է անանուն մնալ: