Հինգ տարի շարունակ զրոյին ձգտող արդյունքով Լեզվի տեսչությունը ստացել է տարեկան 67 միլիոն դրամ. ԿԳ նախարար (ֆոտո)
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանի, ինչպես նաև տեսչության 2017 թվականի բյուջետային ծախսերի լուսանկարները:
«Լեզվի պետական տեսչությունն այն հիմնարկներից է, որը հինգ տարի շարունակ զրոյին ձգտող արդյունքով ստացել է տարեկան 67 միլիոն դրամ։ Ահա այն ամենն, ինչ պետք է իմանալ հանրային միջոցների գերանարդյունավետ ծախսման մասին»,- գրել է նախարարը։