Մտավորականները` ներկայիս իշխանության մասին
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայիս իշխանությունների վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացրին մտավորականները:
Դրամատուրգ Կարինե Խոդիկյանը նշեց, որ այսօրվա կառավարությունը քաղաքական համակարգ չունի` այն համակարգը, որի վրա հենվելով՝ հնարավոր է անել այն փոփոխությունները, որոնց սպասում են բոլորը, և որոնք կարող են զարգացման գրավական լինել:
«Մարդիկ ուզում են՝ 20-30 տարվա, անգամ խորհրդային ժամանակներից եկած խնդիրները միանգամից լուծվեն, վարչապետը մի զանգով լուծի դրանք: Հայաստանում իշխանափոխության ուղղությամբ արված է առաջին գլխավոր քայլը, սակայն դեռ բավական ժամանակ կա, որ իշխանությունն ամբողջությամբ հնարավոր լինի ենթարկել նոր ձևավորվող իշխանությանը»,- ասաց նա:
Հայաստանում իշխանափոխության ուղղությամբ արված է առաջին գլխավոր քայլը, սակայն դեռ բավական ժամանակ կա, որ իշխանությունն ամբողջությամբ հնարավոր լինի ենթարկել նոր ձևավորվող իշխանությանը: Իր հերթին նշեց երաժիշտ Եղիշե Պետրոսյանը:
«Դրա համար բավական գործ կա անելու, պետությունն այնպես են ավերել ու այլանդակել, որ արագ հնարավոր չի լինի, հուսով եմ՝ քայլերը արվում են ճիշտ: Գուցե մեզ թվում է՝ քայլերն ուշացումով են արվում, բայց իմ գնահատականն է, որ դրանք արվում են, և կարծում եմ՝ անպայման հաջողելու ենք»,- ասաց նա: